զամբյուղը դատարկ է
FFLEUR | USA

"Ffleur" ապրանքանիշի կոսմետիկան դարձել է աշխարհում միլիոնավոր կանանց նախընտրելի բրենդը: Բարձրագույն դասի կոսմետիկան հնարավորություն է տալիս հազարավոր կանանց օրական ստեղծել նոր և տրենդային դիմահարդարում: Այս ապրանքանիշի տակ արտադրվող կոսմետիկան բոլորի կողմից սիրված է նախ՝ իր որակի համար, և հետո, այն ունի ընտրության լայն հնարավորություն: Ճիշտ գնային քաղաքականության շնորհիվ կոսմետիկան բյուջետային է, ինչն էլ թույլ է տալիս ձեռք բերել այն:

JORDANA | USA

«Jordana» ՍՊԸ իր գործունեությունը սկսել է ծավալել 1995թ ից վեր, որը ամերիկյան շուկայում ապահովեց Jordana ապրանքանիշի առաջխաղացումը: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է կոսմետիկայի արտադրության ոլորտի առաջատարներից: Մենք զբաղվում ենք մեծածախ վաճառքով և կոսմետիկայի արտահանմամբ: Մեր խնդիրն է ապահովել հաճախորդների հարմարավետությունը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում որակին և օգտվում ենք միայն վստահված մատակարարներից: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել: Եվ վստահ ենք, որ համատեղ գործունեությունը փոխշահավետ կլինի:

RUBY ROSE

Դեկորատիվ կոսմետիկայի առաջատար ներկայացուցիչներից մեկը`Ruby Rose -ը այսօր հայտնի է ողջ աշխարհում: Ruby Rose -ը աչքի է ընկնում իր արտադրության նորագույն տեխնոլոգիաներով, որը ապահովում է բարձր որակը, ինչն էլ համապատասխանում է սահմանված չափորոշիչներին: Իր գործունեության 40 տարիների ընթացքում միլիոնավոր կանայք և աղջիկները նախապատվությունը տալիս են մեր ընկերությանը: Ruby Rose -ի լայն տեսականին կբավարարի անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Կոսմետիկան արտադրվում է բացառապես բնական հումքից: Ruby Rose -ը իր մեջ ներառում է դեկորատիվ կոսմետիկայի, օծանելիքի, մատնահարդարման ավելի քան 800 ապրանքատեսակ: Իսկ տեսականին պարբերաբար թարմացվում է:

Accessories

Մենք առաջարկում ենք աքսեսուարների լայն տեսականի, որոնք առանձնանում են բարձր որակով և ապահովում են ցանկալի արդյունք: Մատնահարդարման բոլոր պարագաները պատրաստված են հատուկ բարձրորակ նյութերից, ինչի շնորհիվ դրանք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց հատկանիշները: Իսկ դիմահարդարման բոլոր պարագաները հակաալերգիկ են և անվնաս, չեն առաջացնում անցանկալի հետևանքներ: